Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 12-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները,
1.Հաստատել հասարակական կառուցապատման նպատակով 2025 թվականի մայիսի 12-ին կայացած Վայք համայնքի Մարտիրոս բնակավայրի 1-ին փողոց, 27/1 հասցեում գտնվող 10-033-0004-0033 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,016 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 4-ի N 1-ին և մայիսի 12-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 2 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 110 000 (մեկ հարյուր տասը հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Սիմոն Թարոյի Ավետյանին:
2.Սիմոն Թարոյի Ավետյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: