«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 26-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմը հաստատելու, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 18 -ի թիվ 40 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին: 3.Վայք համայնքի խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով ստեղծելու և Վայք համայնքի ավագանու 09.03.2022 թվականի թիվ 25 -Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: 4.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող թիվ 10-022-0225 -0035 , թիվ 10-022-0226-0019 և թիվ 10-022-0226-0016 կադաստրանի ծածկագրերով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 5. Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող թիվ 10-022-0225-0035, թիվ 10-022-0026-0019 և թիվ 10-022-0226-0016 կադաստրային ծածկագրերով հողամասերը առանց մրցույթի «Վարդանի Զարդոնք» ՍՊԸ-ին վարձակալության հանձնելու մասին: 6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին: 7.Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող 5.67143 հա արոտավայրը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին:
|