Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ րենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին » ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող հետևյալ փոփոխություներին.
1. Վայք համայնքի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 11 բաժնի 1-ին խմբի 2-րդ դասի տնտեսագիտական դասակարգման 4891 «-Պահուստային միջոցներ» հոդվածի տարեկան գումարը նվազեցնել 5000000 /հինգ միլիոն/ՀՀ դրամով՝ սահմանելով 8800000 /ութ միլիոն ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
2.Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 11-րդ բաժնի 1-ին խմբի 2-րդ դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 5000000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամով՝ սահմանելով 90 000 000 /իննսուն միլիոն/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:
|