Այսօր: Հինգշաբթի, 6 Փետրվարի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 փետրվարի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՇԱՆԹ ՌԱՖԱՅԵԼԻ ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՐԵՔ ՄԻԱՎՈՐ ԳՈՒՅՔԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005թ-ի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ գլխի 35-րդ կետով, այաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի թիվ 828-Ն որոշմամբ

  1. Վայք համայնքի բնակիչ Շանթ Ռաֆայելի Երանոսյանին սեփականության իրավունքով պատկանող, առանձին միավոր հանդիսացող, Վայք համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց 2 հասցեում գտնվող, 0.0719 հա  մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0002-0001/, Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց 6 հասցեում գտնվող, 0.07 հա  մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0002-0160/ և  Վայք համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց 4 հասցեում գտնվող, 0.07 հա  մակերեսով /ծածկագիր՝ 10-003-0002-0159/ գույքերը միավորել և  ճանաչել մեկ միավոր:

  2. Սույն որոշման 1-ին կետում նշված մեկ միավոր հանդիսացող գույքը հասցեավորել` Վայք համայնք, Վայք քաղաք,Պ. Սևակի փողոց, 2-6 հողամաս: 
  3. Վայք համայնքի Վայք քաղաքի Պ. Սևակի փողոց, 2-6 հասցեում գտնվող, 10-033-0002-0000 կադաստրային ծածկագրով, 0,2119 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոխել` դարձնելով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
  4. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտե` նշված փոփոխություններն իրականացնելու համար:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner