|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 նոյեմբերի 2022 թվականի N 113-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93,101,102,103 և 104 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի դրույթներով. 1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93, 101,102,103 և 104 որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները. 1.1 Վայք համայնքի ավագանու թիվ 71,72 որոշումների հղման «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թվականի հունիսի 14-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման» բառերից հետո ավելացնել «14-րդ կետով» բառերը: 1.2 Վայք համայնքի ավագանու թիվ 73,74,77 որոշումների հղումները «համապատասխան» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021թվականի հունիսի 14-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» թիվ 987-Ն որոշման 14-րդ կետով» նախադասությամբ: 1.3 Վայք համայնքի ավագանու թիվ 75,76 որոշումների բովանդակության մեջ «հողատեսքը՝ արոտ» բառերից հետո լրացնել «կարգը՝ 5-րդ» բառերով:
1.4 Վայք համայնքի ավագանու թիվ 78 որոշման հղման մեջ «43-րդ կետին» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգին» նախադասությունը: 1.5 Վայք համայնքի ավագանու թիվ 78 որոշման 1-ին կետում «ժամկետը` 10 (տաս) տարի» բառերը փոխարինել «ժամկետը` 9 (ինը) տարի» բառերով: 1.6 Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման վերնագիրը շարադրել «Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող 62,7 քմ մակերեսով համայնքային սեփականության տարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին» խմբագրությամբ: 1.7 Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման հղումը շարադրել ««Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685 հոդվածի 1-ին մասին համապատասխան» խմբագրությամբ: 1.8 Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման բովանդակության մեջ «անվարձահատույց օգտագործման» բառերը փոխարինել «անհատույց օգտագործման իրավունքով» բառերով: 1.9 Վայք համայնքի ավագանու թիվ 80 որոշման բովանդակության մեջ փակագծերում գրված «հողատեսքը՝ արոտավայր» բառերը փոխարինել «գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման» բառերով: 1.10 Վայք համայնքի ավագանու թիվ 80 որոշման բովանդակության մեջ «մրցութային եղանակով» բառերից հետո ավելացնել «շինություն կառուցելու նպատակով, 10 (տասը) տարի ժամկետով և տարեկան 7 510(յոթ հազար հինգ հարյուր տաս) ՀՀ դրամ վճարի չափով» բառերը:1.11.Վայք համայնքի ավագանու թիվ 93 և 101 որոշումնրի 1-ին կետից հանել «բնակելի կառուցապատման նպատակով» բառերը: 1.12.Վայք համայնքի ավագանու թիվ 102,103 և 104 որոշումնրի հղումները լրացնել « ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով», իսկ բովանդակության 1-ին կետում «առաջարկությանը» բառից հետո լրացնել «24 տարի ժամկետով» բառերը: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -10 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ՍԻՄՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|