ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԹԻՎ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93,101,102,103 և 104 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ: |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի դրույթներով. Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ին ընդունված թիվ 71,72,73,74,75,76,77, 78, 79, 80, 93, 94 և 101 որոշումներում կատարել փոփոխություններ. 1. Վայք համայնքի ավագանու թիվ 71,72,73,74,75,76,77 որոշումների հղումների մեջ կատարել լրացում՝ «ՀՀ Կառավարության 17.06.2021թ. թիվ 987-Ն որոշմամբ»: 2.Վայք համայնքի ավագանու թիվ 78 որոշման հղման մեջ կատարել լրացում՝ «ՀՀ Կառավարության 14.01.2010թ. թիվ 16-Ն որոշմամբ» և բովանդակության մեջ կատարել փոփոխություն՝ «ժամկետը` 10 (տասը) տարի» բառերի փոխարեն գրել «ժամկետը` 9 (ինը) տարի»: 3.Վայք համայնքի ավագանու թիվ 79 որոշման վերնագրում «վարձակալության» բառը փոխարինել «անվարձահատույց օգտագործման» բառերով և բովանդակության 1-ին կետում գրված «ժամկետը` 10 (տասը) տարի» բառերի փոխարեն գրել «ժամկետը` 9 (ինը) տարի»: 4.Վայք համայնքի ավագանու թիվ 80 որոշման 1-ին կետում գրված «հողատեսքը՝ արոտավայր» բառերի փոխարեն գրել «հողատեսքը՝ բնակելի կառուցապատման»: 5.Վայք համայնքի ավագանու թիվ 93 և 101 որոշումնրի 1-ին կետում գրված «բնակելի կառուցապատման նպատակով» բառերը հանել: 6.Վայք համայնքի ավագանու թիվ 102,103 և 104 որոշումնրի հղումներում կատարել լրացում՝ « ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով» և բովանդակության 1-ին կետերում՝ «24 տարի ժամկետով»: 7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |