Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշմամբ, 1.Վայք համայնքի ավագանու 15.05.2024թ. թիվ 54-Ա «Վայք համայնքի խնամակալության և հոգաբարձության նոր հանձնաժողով ստեղծելու և Վայք համայնքի ավագանու 17.10.2022 թվականի թիվ 67-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1.1 Որոշման 3-րդ կետի 10-րդ ենթակետում «առաջին կարգի մասնագետ» բառերը փոխարինել «առաջատար մասնագետ» բառերով: 1.2 Որոշման 3-րդ կետը լրացնել նոր 11-րդ ենթակետով՝ (3.11 Սոնա Զաքարյան- Մանկական զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատող-հանձնաժողովի անդամ): 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|