Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՌԻԹԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ 10-022-0238-0060 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 81-Ա որոշման, հիմք ընդունելով  հողամասը վարձակության իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 21-ի N 3 արձանագրությունը՝

1. Հաստատել 2025 թվականի ապրիլի 21-ին կայացած համայնքային սեփականություն համարվող, Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող 0,15433 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0238-0060) վարձակալության իրավունքի տրամադրման մրցույթի հետևյալ արդյունքները՝ 
· Մրցույթում հաղթող ճանաչել մրցույթի միակ մասնակից Արման Ռուբիկի Նիկողոսյանին։

· Վարձակալության իրավունքի ժամկետը՝ 25 տարի, մինչև 21․04․2050թ-ը։

· Վարձակալության իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարի չափը՝ 7 000 (յոթ հազար) ՀՀ դրամ է /վճարման հաշվեհամար՝ 900345101050/։

· Վարձակալության իրավունքի տրամադրման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար:

․ Վարձակալին չի թույլատրվում առանց վարձատուի լրացուցիչ համաձայնության հողամասը տրամադրել ենթավարձակալության։

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի  տարածքի մաքրման և բարեկարգման պարտավորությունը կրում է վարձակալը:

3.Արման Ռուբիկի Նիկողոսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:

4. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Արման Ռուբիկի Նիկողոսյանի կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner