Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԷԼԻՏ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «ԷԼԻՏ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0307-0083, 10-039-0307-0086, 10-039-0307-0084, 10-039-0307-0048 կադաստրային ծածկագրերով համապատասխանաբար  0,28176 հա, 0,026017 հա, 0,013121 հա, 0,013472 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝  տարեկան 400 000(չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 10/տասը/ տարի ժամկետով տրամադրել «ԷԼԻՏ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊ ընկերությանը «ԷԼԻՏ ՍՈԼԱՐ» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ օդային գծերի կառուցման նպատակով:

2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner