1.Վայք համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թվով 8-րդ հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը ( հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 3.Վայք համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 4.Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 1-ին նրբանցք, թիվ 3 հասցեի հարակից տարածքում գտնվող ուռենին հատելուն թույլտվություն տալու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 5.Վայք համայնքի Վայք քաղաքի Ա.Թովմասյան 4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը «Վայք համայնքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 6.Վայք համայնքի Վայք քաղաքի Ալավերդյան 54 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը «Վայք համայնքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 7.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 7-րդ փողոց, 14 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի շենքը «Զառիթափի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ին անհատույց հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 8.Վայք համայնքի Վայք քաղաքի Վ.Սարգսյան 2/2 հասցեում էլեկտրական ենթակայան տեղադրելու համար 60 քմ հողատարածք հատկացնելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 9.Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող 0.0584 հա մակերեսով,10-003-0011-0073 կադաստրային ծածկագրով հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 10.Վայք համայնքի Վայք քաղաքի Շինարարների փ. 1-ին նրբանցք թիվ 3 հասցեում գտնվող 0.25162 հա մակերեսով համայնքային սեփականության հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 11.Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ.45/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականության հողամասը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 12.Վայք համայնքի Փոռ բնակավայրում գտնվող 0,046 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 13.Վայք համայնքի սեփականություն համարվող, Ազատեկ և Զեդեա բնակավայրերում գտնվող 683.7826 հա, ընդհանուր մակերեսով հողամասերը առանց մրցույթի «WWF Հայաստան» հասարակական կազմակերպությանը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 14.Վայք համայնքի Զառիթափ բնակավայրում գտնվող 0.71225 հա մակերեսով պետական սեփականության հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու, ամսական վարձավճարի չափը և պայմանները հաստատելու մասին /զեկուցող՝ Ռ.Մկրտչյան/: 15.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 16.Վայք համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
|