|
ՆԱԽԱԳԻԾ
|
24 հունվարի 2025 թ. |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՀԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.50756 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ և 97-րդ հոդվածներով և ՀՀ Կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշմամբ՝
- Վայք համայնքի Հերհեր բնակավայրում գտնվող, քաղաքացի Արարատ Գուրգենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 10-028-0176-0025 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.50756 հա մակերեսով հողամասի հողատեսքը վարելահող, այլ հողատեսքից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ կորիզավոր այգի (կեռասի):
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի` սեփականության իրավունքի գրանցման նոր վկայական ստանալու համար:
- Հողի հարկի հաշվարկը կատարել նոր կադաստրային արժեքին համապատասխան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ |
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(797.77 Կբ)
|
|
|
|