Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Վայքի համայնքապետարանի և Թամարա Արարատի Վարդազարյանի միջև 2022 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի , հաշվի առնելով վարձակալ, Թամարա Վարդազարյանի դիմումը (մտից N Վ-27, 27․12․2024 թ․),
- Սույն թվականի դեկտեմբերի 27-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Վայքի համայնքապետարանի և քաղաքացի՝ Թամարա Արարատի Վարդազարյանի միջև 2022թ. հուլիսի 31-ին կնքված ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը 74 քմ հողամասի մասով:
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|