Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 38-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով 1.Անվավեր ճանաչել Վայք համայնքի ավագանու ս/թ մարտի 9-ի նիստում ընդունված <<Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գործավարության կարգը հաստատելու մասին>> թիվ 21 որոշումը: 2.Վայք համայնքի ավագանու ս/թ մարտի 9-ի թիվ 22 -Ա որոշման մեջ <<Ա>> նշագրման փոխարեն գրել <<Ն>> նշագրումը, թիվ 27 -Ա որոշման մեջ <<Ա>> նշագրման փոխարեն գրել <<Ն>> նշագրումը: 3.Վայք համայնքի ավագանու ս/թ մարտի 9-ին ընդունված թիվ 25 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները <<Իրավական ակտերի մասին օրենքի 72-րդ հոդվածի 1-ին կետով >> բառերի փոխարեն գրել <<Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով >> բառերը: <<Կառավարության 2011թ. փետրվարի 24-ի խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությությունը հաստատելու և ՀՀ Կառավարության 2006թ. հունիսի 22-ի թիվ 912-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 164-Ն որոշմամբ >> բառերի փոխարեն գրել <<Հայաստանի Հանրապետության 2016թ. հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ>> բառերը: 4.Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման հաջորդող օրվանից:
|