Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունիսի 2024 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ, ԱՐՑԱԽՅԱՆ 44 - ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԳԵՎՈՐԳ ԱՐԿԱԴԻԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության  06.12.2018 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված /մահացած/ զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին» որոշմամբ, հիմք ընդունելով Վայք համայնքի տարածքում բնակարանային պայմանների ուսումնասիրման  հանձնաժողովի 17-ը հունիսի 2024թ-ի. արձանագրությունը, և Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված  Գևորգ Կոստանյանի մոր՝ Մարինե Սուրիկի Նիկողոսյանի դիմումը,

1.Վայք համայնքի Վայք քաղաքի բնակիչ Մարինե Սուրիկի Նիկողոսյանին ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner