Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի՝ մրցույթը չկայացած համարելու մասին 2025 թվականի ապրիլի 21-ի N 4 արձանագրությունը՝
1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի ապրիլի 21-ին Վայքի համայնքապետարանի՝ Վայք համայնքի տարածքում հողերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցութային հանձնաժողովի կողմից հայտարարված՝ լոտ N 3–ով (600.0 հա, 230.0 հա և 170.0 հա) վարձակալության իրավունքով տրամադրման ներկայացված հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 10-028-0149-0132, 10-028-0167-0028 և 10-009-0110-0003) վարձակալելու համար մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձը չի ներկայացել, ապա մրցույթը համարել չկայացած:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: