|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 սեպտեմբերի 2023 թվականի N 62-Ա |
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՅՔ ՔԱՂԱՔԻ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 60 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 75-րդ հըոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 44-րդ կետի ը/ ենթակետը՝ և հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից 10.05.2023թ-ին ստացված թիվ Պ.Գ.2522 դիմումը. 1.Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքի Վ. Սարգսյան 2/2 հասցեում գտնվող 60 քմ մակերեսով հողատարածքը առանց մրցույթի, վարձակալության իրավունքով, 99 (իննսունինը) տարի ժամկետով օգտագործման հատկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը՝ բնակչությանը սպասարկման նպատակով էլեկտրական ենթակայանի տեղադրման համար՝ վարձի չափը սահմանելով տարեկան 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ: 2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -9 ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՍՏՂԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(22.30 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|