«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ 1.Վայք համայնքի ավագանու 2022 թվականի առաջին նստաշրջանի հերթական հհունիսի 17-ի նիստի օրակարգը հաստատելու մասին: 2.Վայք համայնքի 2022թ. բյուջեի ծրագրային և ծախսերի տնտեսագիտական հոդվածների միջև վերաբաշխում կատարելու մասին: 3.Համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդության հարցերով խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին: 4.Վայք համայնքի Վայք քաղաքի վարչական տարածքից Վայք համայնքին աղբավայրի համար հող հատկացնելու մասին: 5.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող գազատար խողովակաշարերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին: 6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքերը աճուրդով վաճառքի ներկայացնելու մասին: 7.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: 8.Վայք համայնքի Հերհեր բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
|