Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ և 216-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊ ընկերության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը. 1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող 10-039-0306-0034 և 10-039-0304-0130 կադաստրային ծածկագրերով, համապատասխանաբար 0,05611հա և 0,03277 հա մակերեսներով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ տարեկան 300 000(երեք հարյուր հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 10/տասը/ տարի ժամկետով տրամադրել «ԱՐԵԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊ ընկերությանը «ԱՐԵԳ 2» արևային ֆոտովոլտային կայանի բարձրավոլտ մալուխային գծերի կառուցման նպատակով:
2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |