Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի բնակիչ Կամո Աշոտի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Բարձրունի բնակավայրի 13-րդ փողոցի 11 հասցեում գտնվող 1.1918 հա մակերեսով, 10-013-0003-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն.
- Վայք համայնք, Բարձրունի, 13-րդ փողոց, 11 հողամաս, մակերեսը` 0.07390 հա,
- Վայք համայնք, Բարձրունի, 13-րդ փողոց, 11/1 հողամաս, մակերեսը` 0.10721 հա,
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: