Այսօր: Շաբաթ, 15 Մարտի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 22-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով,

1.Վայք համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թվով 3 -րդ հերթական նիստի օրակարգը  հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
2. Վայք համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:
3.«Կացարան թափառող կենդանիների համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում համայնքային ներդրում կատարելու մասին /զեկուցող՝ Ա.Հովսեփյան/:
4.Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը «Հայփոստ» ՓԲԸ-ին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
5.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝  Ռ. Մկրտչյան/:
6.Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
7. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող հողատեսքը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին/զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
8.«ՋիԷմԷն Գոլդ Մայնինգ» ՍՊԸ կողմից Վայք համայնքի տարածքում ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելուն նախնական համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ռ. Մկրտչյան/:
9.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում Գոմք բնակավայրում ոռոգման ցանցի կառուցուման մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/:
10.Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինան­սավորումը ապահովելուն համաձայնություն տալու մասին /զեկուցող՝ Ն. Հովակիմյան/:
11.Վայք համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին /զեկուցող՝ Ա.Ղազարյան/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner