Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 164 -րդ հոդվածի 2-րդ մասով և Վայք համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 1-ի «Վայքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին օրինակելի կանոնակարգը հաստատելու և Վայք համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 310-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 327-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ կետի համաձայն.
1. Հաստատել Վայքի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների 2025 թվականի ամենամյա արձակուրդների գրաֆիկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: