Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածով.
1. «Արեգ էներգիա» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Սարավան բնակավայրի 7-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող 3.569 հա մակերեսով, 10-039-0304-0035 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
- Վայք համայնք, գյուղ Սարավան, 7-րդ փողոց 1, մակերեսը` 1.9493 հա
- Վայք համայնք, գյուղ Սարավան, 1/1, մակերեսը` 1,6197 հա
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: