Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով), և 34-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 30-ի «Վայք համայնքի Գոմք բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության 0,09666 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը որպես առանձին միավոր ճանաչելու, համայնքային սեփականություն գրանցելու և հասցեավորելու մասին» թիվ 162-Ա որոշման հղման մեջ նշված «ՀՀ Կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, 18/05/2006թ. թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով,» բառերը հանել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: