Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 ապրիլի 2025 թ.

ՌԻՏԱ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և Վայք համայնքի բնակիչ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 18-ի N Վ-1).

  1. Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 24-րդ փողոց , 16 հասցեում գտնվող քաղաքացիներ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանի և Անոււշ Հենրիկի Խաչատրյանի սեփականությունը  հանդիսացող հողամասի վրա իրենց իսկ կողմից կառուցված 493.41 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, որոնց զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,45 հա, համարել օրինական, (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023UGJYCH):
  2. Ընդունել ի գիտություն, որ կառույցները պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները քանդման ենթակա չեն, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
  3. Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին` սեփականության իրավունքի գրանցման  վկայական ստանալու նպատակով:
  4. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 493.41 քմ մակերեսով կառույցները,  սահմանված չափով և կարգով  առաջարկ կատարել կառույցներն իրականացրած անձ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանին  շինությունների համար վճարել 622 690/ 493.41 x 1262/ (վեց հարյուր քսաներկու հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner