Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի նոյեմբերի 18-ի N 3 արձանագրությունը,
- Հաստատել բնակելի կառուցապատման նպատակով 2024 թվականի նոյեմբերի 18-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Կամոյի փողոց, 1/1 հասցեում գտնվող 10-003-0008-0106 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,06409 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 14-ի N 1 և նոյեմբերի 18-ի N 2 և N 3 արձանագրությունները N 7 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասը 1 220 000 (մեկ միլիոն երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Շանթ Ռաֆայելի Երանոսյանին:
-
Շանթ Ռաֆայելի Երանոսյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
-
Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|