Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերի պահանջներով համայնքի ավագանին որոշում է 1. Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համայնքային ծառայության բնագավառում ունեցած երկար տարիների / առնվազն հինգ տարի և ավել / աշխատանքային ստաժի համար սահմանել հավելավճար, այդ թվում ՝ 5-ից մինչև 9-ը տարվա համայնքային ծառայության ստաժի դեպքում հաստիքի պաշտոնային դրույքաչափի 5%-ի չափով, իսկ 9 տարի և ավել համայնքային ծառայության ստաժի դեպքում՝ հաստիքի պաշտոնային դրույքաչափի 10%-ի չափով : 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |