Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2008թ.-ի հունիսի 10-ի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով, «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» 2002թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը,որ կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու համար, այն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցուցակում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության , ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքը և չի առաջացնում սերվիտուտ,
1.Ճանաչել քաղաքքացի Ռոբերտ Զավենի Ալեքսանյանի /ծնված՝ 1959թ./ Վայք համայնք, գյուղ Զառիթափ, 3-րդ փողոց, 52 հասցեում գտնվող, ըստ քարտեզագրման արդյունքների 0.168 հա ընդհանուր մակերեսով, 10-022-0075-0002 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ:
2.Ճանաչել քաղաքացի Ռոբերտ Զավենի Ալեքսանյանի, Վայք համայնք, գյուղ Զառիթափ, 5-րդ փողոց, 52 հասցեում գտնվող շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024UUPHGD):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: