|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 ապրիլի 2025 թվականի N 87-Ա |
ՌԻՏԱ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ, 30-րդ, 31-րդ կետերի և 32-րդ կետի «ա» ենթակետերով և Վայք համայնքի բնակիչ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի մարտի 18-ի N Վ-1).
- Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի 24-րդ փողոց , 16 հասցեում գտնվող քաղաքացիներ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանի և Անուշ Հենրիկի Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող հողամասի վրա իրենց իսկ կողմից կառուցված 493.41 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, որոնց զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասի մակերեսը կազմում է 0,45 հա, համարել օրինական, (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023UGJYCH):
- Ընդունել ի գիտություն, որ կառույցները պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Ինքնակամ կառույցները քանդման ենթակա չեն, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Դիմել ՀՀ կադաստրի կոմիտեին` սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալու նպատակով:
- Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված 493.41 քմ մակերեսով կառույցները, սահմանված չափով և կարգով առաջարկ կատարել կառույցներն իրականացրած անձանց՝ Ռիտա Հենրիկի Վաղարշակյանին և Անուշ Հենրիկի Խաչատրյանին շինությունների համար վճարել 622 690/ 493.41 x 1262/ (վեց հարյուր քսաներկու հազար վեց հարյուր իննսուն) ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|