Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազ Ա. Ավետիսյանի 14.07.2025 թվականի առաջարկությունը՝ հայց ներկայացնելու վերաբերյալ. 1.Տալ համաձայնություն ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությանը՝ Սերս համայնքի նախկին ղեկավար Տիգրան Մուխայելի Մալխասյանի կողմից համայնքին պատճառված վնասի վերականգնման վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելուն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |