Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, Գոմքի համայնքապետարանի և Դերենիկ Սուրիկի Հովհաննիսյանի միջև 2016 թվականի մայիսի 31-ին կնքված՝ գույքի վարձակալության պայմանագրի, հաշվի առնելով վարձակալ, Դերենիկ Հովհաննիսյանի դիմումը (մտից N Հ-76, 25․09․2025 թ․).
- Սույն թվականի սեպտեմբերի 29-ից երկկողմանի համաձայնությամբ լուծել Վայք համայնքի կազմում գտնվող նախկին Գոմքի համայնքապետարանի և քաղաքացի՝ Դերենիկ Սուրիկի Հովհաննիսյանի միջև 2016 թվականի մայիսի 31-ին կնքված գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը 6.72848 հա հողամասի մասով /վկայական՝ N 03062016-10-0001/:
- Սույն որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:
|