Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝
1. Թույլատրել սանիտարական հատում իրականացնելու նպատակով հատել Վայք համայնքի Սերս բնակավայրի 1-ին և 11-րդ փողոցների հատման խաչմերուկի հարակից տարածքում գտնվող ուռենին (թվով մեկ հատ), որը կայծակի հարվածից վնասվել (չորացել) է և ընկնելու վտանգի տակ է, և նույն հատվածում գտնվող բարդին (թվով մեկ հատ), որը չորացած է:
2.Ստացված վառելափայտը հատկացնել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: