Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 4-ի N 2-րդ և 3-րդ արձանագրությունները,
1.Հաստատելհասարակական կառուցապատման նպատակով 2025 թվականի հուլիսի 4-ին կայացած Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղի 51/23 հասցեում գտնվող 10-003-0024-0374 կադաստրային ծածկագրով հողամասի, մակերեսը՝ 0,00033 հա, օտարման աճուրդի արդյունքները և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառելու մասին Վայքի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 2-ի N 1-ին և հուլիսի 4-ի N 2-րդ և N 3-րդ արձանագրությունները, N 1 լոտով աճուրդի հանված բնակավայրերի նպատակային նշանակության (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) հողամասը 10 000 (տասը հազար) ՀՀ դրամով վաճառել աճուրդի միակ մասնակից, գնորդ Նարե Արգամի Ենոքյանին:
2.Նարե Արգամի Ենոքյանիի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: