Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 83-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2023 թվականի N 83-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐՈՏՆԵՐԻՑ 3161,14708 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «Ազատեկ» և «Արտավան» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությունների դիմումները և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 1157,56414 հա և Վայք համայնքի Զեդեա բնակավայրում գտնվող 494,52733 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ 1 հեկտարի համար տարեկան 400 (չորս հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Ազատեկ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով (համաձայն հավելվածի):

2.Տալ համաձայնություն Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող  492,83555 հա և Վայք համայնքի Արտավան բնակավայրում գտնվող 1016,22006 հա  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ 1 հեկտարի համար տարեկան 375 (երեք հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Արտավան» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը Հարավային Կովկասում էկոմիջանցքների աջակցություն բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով (համաձայն հավելվածի):

3. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -8

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(25.45 Կբ)
(14.80 Կբ)
(13.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner