Ղեկավարվելով «Համայնքային կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջներով՝
- Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հիմնարկների, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից առանձնացված Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները փոխանցելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վերակազմակերպված Վայք համայնքին:
- Սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև Հերհեր և Կարմրաշեն բնակավայրերին ամրացված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառել և հաշվառել նոր հիմնադրված «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի հաշվեկշռում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի փետրվարի 20-ից:
|