Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից արձանագրված՝ «ԷՏ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Էլմիր Արշավիրի Մելիքյան) պատկանող անշարժ գույքի հարկային պարտավորությունները, որը կազմում է 183 808 (մեկ հարյուր ութսուներեք հազար ութ հարյուր ութ) ՀՀ դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները կատարված չեն,
1. «ԷՏ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 183 808 (մեկ հարյուր ութսուներեք հազար ութ հարյուր ութ) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900345101383):
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։
4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՏ ՍՈԼԱՐ» ՍՊԸ-ին (տնօրեն՝ Էլմիր Արշավիրի Մելիքյան) որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: