Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 01.06.2010թ. «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը» հաստատելու մասին» N 186-Ն հրամանով հաստատված հրահանգի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով. 1.Վայք համայնքի Վայք քաղաքում գտնվող նշված հողատեսքերը համայնքային սեփականություն ճանաչելու և կադաստրային քարտեզում ուղղում կատարելու մասին.
1.1 Վայք քաղաքում գտնվող, 0.12 հա մակերեսով, 10-003-0037-0014 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն: 1.2 Վայք քաղաքում գտնվող, 0.05423 հա մակերեսով, 10-003-0008-0106 կադաստրային ծածկագրով հողատեսքը, որը համայնքի կադաստրային քարտեզում հաշվառված է որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն և իրավունք հաստատող որևէ փաստաթուղթ չունի՝ ճանաչել որպես Վայք համայնքի սեփականություն: 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորոդող օրվանից: |