Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ և 481 հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը՝
- Տալ համաձայնություն Վայք համայնքի Վայք քաղաքի Ջերմուկի խճ. 53/63, 53/64, 53/65, 53/66 և 53/67 հասցեներում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 18-ական քմ մակերեսներով բնակավայրերի նպատակային նշանակությամբ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին Վայք համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վճարի գինը սահմանել 4 000 (չորս հազար) դրամ, ժամկետը՝ 99 տարի, նպատակը՝ ժամանակավոր առևտրի տաղավար տեղադրելու համար:
|