Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով , <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով 1.Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկել ավագանու հինգ անդամներ՝ անհատական հետևյալ կազմով.
ա/Անուշ Արամյան. բ/Հրաչիկ Մանուչարյան, գ/Վարդան Կոստանյան, դ/Շուշանիկ Ասլանյան, ե/Սուսաննա Կոստանյան: 2.Ուժը կորցրած ճանաչել Վայք համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 18-ի <<Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին>> թիվ 40-Ա որոշումը: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: |