Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով.
1.Ելնելով համայնքի կարիքների համար ընթացիկ և կապիտալ ծախսերի իրականացման անհրաժեշտությունից թույլատրել բյուջետային ծախսերում կատարել 11200000 ՀՀ դրամի չափով նվազեցումներ, որից՝
ա/Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 11 բաժնի 1-ին խմբի 2-րդ դասի տնտեսագիտական դասակարգման 4891 «-Պահուստային միջոցներ» հոդվածի տարեկան գումարը նվազեցնել 11200000 դրամով՝ սահմանելով 10767504 ՀՀ դրամ:
2. Բյուջետային ծախսերում կատարել 11200000 ՀՀ դրամի չափով ավելացումներ, որից՝
ա/Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի 2-րդ խմբի 1-ին դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին » հոդվածի տարեկան գումարը ավելացնել 3700000 ՀՀ դրամով՝ սահմանելով՝77200000 ՀՀ դրամ, իսկ 4655 «-Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածի տարեկան գումարը ավելացնել 4500000 ՀՀ դրամով՝ սահմանելով 4500000 ՀՀ դրամ:
բ/Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 09 բաժնի 5-րդ խմբի 1-ին դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին » հոդվածի տարեկան գումարը ավելացնել 2700000 ՀՀ դրամով՝ սահմանելով՝25200000 ՀՀ դրամ:
գ/Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 2-րդ խմբի 3-րդ դասի տնտեսագիտական դասակարգման 4637 «-Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին » հոդվածի տարեկան գումարը ավելացնել 300000 ՀՀ դրամով՝ սահմանելով՝21800000 ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։