Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով. 1.Վայք համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 12-ի թվով 9-րդ արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին/զեկուցող՝ Ա.Ղազարյան/: 2. Վայք համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային եղանակով օտարելուն համաձայնություն տալու, վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները սահմանելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 3.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարելու մասին /զեկուցող՝ Ս.Իխտիարյան/: 4.Դրամական օգնություն տրամադրելու մասին /զեկուցող՝ Ն.Հովակիմյան/: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվան հաջորդող օրվանից: |