Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 201-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հուլիսի 2025 թվականի N 201-Ա

ԱՐԱՄ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և 11.01.2011 թվականին կնքված թիվ 2FDMBACE պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով և հիմք ընդունելով Վայքի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված վճարների հաշվարկների և գոյացած պարտքերի մասին տեղեկանքը՝ Արամ Մինասյանի կողմից վարձակալած 1657 քմ տարածքով անշարժ գույքի վարձավճարի պարտավորությունները, որը կազմում է 882 756  (ութ հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ.

1. Արամ Կառլենի Մինասյանից հօգուտ Վայք համայնքի բյուջեի գանձել 882 756  (ութ հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ՝ անշարժ գույքի վարձավճարի գումար (վճարման հաշվեհամար 900345106067):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վայք համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական  վարույթի  մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վայք համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արամ Կառլենի Մինասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.96 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 8

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner