Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով,
1.Վայք համայնքի սեփականություն հանդիսացող, Վայք քաղաքի Երիտասարդական փողոց, 11 հասցեում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության, 0.17602 հա մակերեսով, 10-003-0024-0361 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ հողամասը բաժանել երկու առանձին գույքային միավորների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն՝ միաժամանակ սահմանելով համապատասխան գործառնական նշանակությունը՝ (հաշվառման տվյալների մուտքագրման ծածկագիր՝2024DFZLKX, 2024CPSXB3)
- Վայք համայնք, Վայք քաղաք, երիտասարդական փողոց, 11 հողամաս, մակերեսը` 0.1000 հա, /ծածկագիր՝ 10-003-0024-0361-ից/, խառը կառուցապատման,
- Վայք համայնք, Վայք քաղաք, երիտասարդական փողոց, 11/2 հողամաս, մակերեսը` 0.07602 հա, /ծածկագիր՝ 10-003-0024-0361-ից/, խառը կառուցապատման,
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: