Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Վայք համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 15-ի «Վայք համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին» N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով և համայնքի ղեկավարի առաջարկությամբ՝ 1.Վայք համայնքի 2023 թվականի բյուջեից 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ֆինանսական օգնություն տրամադրել 2023 թվականի ապրիլի 11-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված Վայք համայնքի բնակիչ Հենրիկ Վաչագանի Քոչարյանի ընտանիքին:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |