Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով.
1.Վայք համայնքի ղեկավարի 22.10.2024 թվականի թիվ 317-Ա «Վայք համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային (պետական) սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու նպատակով աճուրդային հանձնաժողով ստեղծելու և համայնքի ղեկավարի 4-ը նոյեմբերի 2022 թվականի թիվ 218-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման բովանդակության 1-ին կետում գրված «Շմավոն Ազատյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ /» բառերը փոխարինել «Մեսրոպ Մեսրոպյան /Վայք համայնքի ղեկավարի օգնական/» բառերով, և «Գարիկ Գևորգյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ /» բառերը փոխարինել «Գարիկ Գևորգյան /Վայքի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ/» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը: