Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով՝ 1․ Դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 312-Ա հրամանով հաստատված անվանացանկում հետևյալ լրացումը կատարելու համար․
1.1Անվանացանկի համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի երրորդ ենթախումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ, 2-րդ կետով՝ գլխավոր մասնագետ (կրթության գծով): 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությանը օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |