Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԻԽՏԻԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԱՄՍԱԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին  համապատասխան՝ 

 1.Տալ համաձայնություն.

ա/Վայք համայնքի սեփականություն համարվող, Զեդեա բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 1.04836 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-023-0309-0032) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային չափը` 10 000 (տասը հազար) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:
բ/Վայք համայնքի սեփականություն համարվող, Զառիթափ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 5.9 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0238-0059) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային  չափը` 100 000 (մեկ հարյուր հազար ) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:

գ/Վայք համայնքի սեփականություն համարվող, Զառիթափ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.11877 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0231-0012) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային  չափը` 2 700 (երկու հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:

դ/Վայք համայնքի սեփականություն համարվող, Արտավան բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.58849 հա մակերեսով (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-0116-0064), 19.82555 հա մակերեսով (հողատեսքը՝ արոտավայր, վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-0116-0066), 1.03848 հա մակերեսով (հողատեսքը՝ վարելահող, արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-0116-0063),  2.57739 հա մակերեսով (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-0102-0026),  1.09065 հա մակերեսով (հողատեսքը՝ արոտավայր, վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-011-0116-0065) հողամասերը մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային  չափերը, համապատասխանաբար՝ 4 300 (եչորս հազար երեք հարյուր) ՀՀ դրամ, 136 500 (մեկ հարյուր երեսունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, 7 100 (յոթ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ, 6 650 (վեց հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ, 6 800 (վեց հազար ութ հարյուր) ՀՀ դրամ,հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 25 (քսանհինգ) տարի:

ե/Վայք համայնքի տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող Զառիթափ բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության 0.18 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ արոտավայր, կադաստրային ծածկագիրը՝ 10-022-0293-0008) մրցույթային եղանակով վարձակալության իրավունքով  օգտագործման  տրամադրելու  մասին Վայք  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով վարձակալությամբ օգտագործման  տրամադրելու նպատակը` գյուղատնտեսական գործունեության համար, տարեկան վարձավճարի մեկնարկային  չափը` 1 500 (մեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ, հողամասը վարձակալմամբ օգտագործելու ժամկետը` 10 (տասը) տարի:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner