Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով և 34-րդ հոդվածով
- Վայք համայնքի ղեկավարի 2025թ․ ապրիլի 8-ի «ՌԻՏԱ ՀԵՆՐԻԿԻ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» թիվ 87-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1․1 Որոշման 1-ին և 4-րդ կետում նշված 493,41 քմ մակերեսով շինությունները և կառույցները արտահայտությունից հետո ավելացնել <<որից խոհանոց 98,74 քմ, բաց պատժգամբ 16,10 քմ, խոհանոց 120,15 քմ, բաց պատժգամբ 19,80 քմ, տաղավար 34,07 քմ, տաղավար 15,86 քմ, տաղավար 16,03քմ, պահակատուն 8,51քմ, հանդիսությունների սրահ 164,15քմ>> արտահայտությունները։
- Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|