Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 15-Ա
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Վայք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Վայք համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Վայք, (098) 992894, cityvayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 15-Ա

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 3000,0 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N16-Ն որոշումը և 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման 46.2. կետի դ) ենթակետն ու հաշվի առնելով «ՆԱԲՈՒ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպության դիմումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.

1. Տալ համաձայնություն Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գտնվող 1000,0 հա համայնքային սեփականություն հանդիսացող հյուղատնտեսական այլ հողամասերը՝ 1 հեկտարի համար տարեկան 3000 (երեք հազար) ՀՀ դրամ վարձավճարով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) 5/հինգ/ տարի ժամկետով տրամադրել «ՆԱԲՈՒ» բնապահպանական-սոցիալական հասարակական կազմակերպությանը, բնապահպանական ծրագիր իրականացնելու նպատակով (համաձայն հավելվածի):

2. Վայք համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: 
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՎԱԳՅԱՆ ՀԱՅԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՐԱՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՋԱՆՈՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner