Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Վայքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 ապրիլի 2025 թ.

ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՄՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑ, 14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՉՈՐՍ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով.

  1. Քաղաքացի Ռոման Ջիվանի Իշխանյանին սեփականության իրավունքով պատկանող, Վայք համայնքի Գոմք բնակավայրի 4-րդ փողոցի 14 հասցեում գտնվող 0.213 հա  մակերեսով, 10-019-0034-0007 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը  բաժանել չորս առանձին գույքային միավորների:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ»  ենթակետի և 33-րդ կետի հիման վրա սույն որոշման առաջին կետի հիմքով առաջացած  նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն.

- Վայք համայնք, Գոմք, 4-րդ փողոց, 14,  մակերեսը`  0.04381 հա,
- Վայք համայնք, Գոմք, 4-րդ փողոց, 14/1 հողամաս, մակերեսը`  0.06537 հա,
- Վայք համայնք, Գոմք, 4-րդ փողոց, 14/2 հողամաս, մակերեսը՝ 0,05312 հա
- Վայք համայնք, Գոմք, 4-րդ փողոց, 14/3 մակերեսը՝ 0, 05070 հա

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Վայք, Շահումյան 18
(098) 992894
cityvayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10052487@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՅՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner