ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ, ՎԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ, ՔԱՂԱՔ ՎԱՅՔ, ԱԼԱՎԵՐԴՅԱՆ 15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 112 ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ <<ՍԻՄՈՆՅԱՆ>> ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ |
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ հոդվածներին և 76-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 43-րդ կետին համապատասխան՝
- Տալ համաձայնություն Վայք համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Վայոց Ձորի մարզ, Վայք համայնք, քաղաք Վայք, Ալավերդյան 15/1 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 112 քմ հողատարածքը անհատույց, առանց մրցույթի 20 տարի ժամկետով <<ՍԻՄՈՆՅԱՆ>> կրթական հիմնադրամին <<Թումոն տուփի մեջ>> ծրագիրն իրականացնելու նպատակով, հատկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|